Շամխորի բնակիչը սեփական տրակտորի տակ է ընկել ու մահացել: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

ՆԳՆ-ի տվյալներով, դեպքը տեղի է ունեցել, երբ Շամխորի շրջանի Գասմալիլար գյուղի բնակիչ Զաքիր Իբադուլլաեւը փորձել է գործի գցել տրակտորի շարժիչը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: