Տնտեսական պատժամիջոցների պատճառով, իրանական ազգային արտահանման ավանդական ոլորտներից մեկին՝ արտաքին շուկայում պարսկական գորգերի վաճառքին սնանկացման հեռանկար է սպառնում:
Պարսկական գորգերի արտահանման ծավալները տարեկան կազմում են մոտ 500 մլն դոլար: Գորգերի մոտ 20 տոկոսը վաճառվում է ամերիկյան շուկայում:
Գորգերի արդյունաբերության առաջատարներից մեկը՝ Ալի-Ռեզա Գհադերին դիմել է ամերիկյան ռազմավարներին. «Պարսական գորգերի ներմուծման արգելքը սխալ է: Բիզնեսն ամբողջությամբ մասնավոր ձեռքերում է, եւ որեւէ կապ չունի իրանական կառավարության քաղաքականության հետ: Վնասը հասցվելու է միայն մանր գործարարներին եւ նրանց ընտանիքներին»:
Իրանը տարեկան 5 մլն քմ ձեռագործ գորգեր է պատրաստում, որից 4 մլն-ը արտահանվում է:





























