Եռօրյա այցով Լոնդոնում (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գտնվող ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովի շրջանակներում 2 համաձայնագիր է ստորագրել:
Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջինը՝ «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրն է 14.6 մլն եվրո, երկրորդը՝ «Գյումրիի քաղաքային ճանապարհներ. Տրանշ Ա»` 2.56 մլն եվրո արժողությամբ:
Համաձայնագրերի միջոցներով նախատեսվում է Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման եւ քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ իրականացնել:





























