Բրազիլիայի Գերագույն դատարանը չի բավարարել նախագահի իմփիչմենթը չեղարկելու մասին գլխավոր պետական պաշտպան Ժոզե Էդուարդ Կարդոզուի բողոքարկման հայցը: Վերջինը հայց էր ներկայացրել նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացը չեղարկելու մասին: Այս մասին գրում է Globo-ն:

Ըստ Gazeta-ի, դատարանի որոշումից հետո Բրազիլիայի խորհրդարանի Վերին պալատի նիստը՝ Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու հարցով, կշարունակվի, ինչպես նախապես ծրագրված էր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի Սենատը Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի հարցով նիստ է գումարել: