Թուրքիայի նախագահը չի դադարում անհեթեթ հայտարարություններ անել Եվրամիության մասին, բայցեւաայնպես շարունակում է այդ ակումբին միանալու իր փորձերը: Եվ եվրոպացիները այդ ամենը հանդուրժում են, քանի որ փախստականների հարցում Անկարայից կախում ունեն:
Frankfurter Allgemeine Zeitung թերթը հրապարակել է իր տեսաբան Ռայներ Հերմանի հոդվածը՝ «Էրդողանի մեղաադրանքները» վերնագրով:
«Բարի գալո՛ւստ ակումբ՝ կարելի էր բացականչել՝ նայելով Թուրքիայի նախագահ Էրդողանին: Սկզբում նա հավաաստիացնում էր, որ Եվրոպայում իշխում են բնռապետությունները, որոնք սառնարյուն ձեւով ու անխղճորեն չեն թողնում իրենց տարածք մտնել պատերազմից փախչող փախստականներին, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ Թուրքիայի անփոփոխ նպատակն է մնում անդամակցել ԵՄ-ին՝ այն միությանը, որին Էրդողանը ընդամենը մի քանի տարի առաջ «քրիստոնեական ակումբ» էր անվանում ու որին այսօր հերթական անգամ փորձում է զրպարչտել, անվանելով բռնապետություն:
Եվ նույնիսկ եթե անտեսենք այն հանգամանքը, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի անվտանգության ուժերին մեղադրում է ահաբեկչությունից ու պատերազմից փախչող սիրիացիների վրա իր սահմաններին կրակելու ու սպանելու մեջ, ԵՄ-ում գործում է իշխանությունների բաշխման սկզբունքը, իսկ հսկիչ մեխանիզմներն ունակ են կանխել իշխանության չարաշահումները: Իսկ Էրդողանը իր երկրում մեկը մյուսի հետեւից վերացնում է նման մեխանիզմները: Թուրքիան ( առայժմ) բռնապետություն չէ: Սակայն այն նաեւ եվրոպական ժողովրդավարություն չէ: Այդուհանդերձ, ԵՄ-ն ստիպված է հանդուրժել Անկարայի վարքագիծը, քանի որ միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանն ուղղված խնդիրների լուծման հարցում Եվրամիությունը կախում ունի Էրդողանից»,- փոխանցում է Deutsche Welle-ը:




























