Բանգլադեշում պատերազմական հանցանքների համար մահապատժի ենթարկված իսլամականի համար Թուրքիան հետ է կանչել Դաքքայում իր դեսպանին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան Բանգլադեշի իշխանությունների կայացրած որոշման նկատմամբ իր բողոքը դիվանագիտական աղբյուրնեով փոխանցելուց հետո հետ է կանչել Բանգլադեշի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպան Դեւրիմ Օզթուրքին։
Թուրքիայի ԱԳն-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան չի կարծում, որ Մոտիուր Ռահման Նիզամիին նման խիստ պատիժ էր հասնում։
Նշենք, որ Բանգլադեշի դատարանը Մոտիուր Ռահման Նիզամիին մեղավոր է ճանաչել 1971-ին Պակիստանի հետ համատեղ Բանգլադեշում պատերազմական հանցանքներ ու ցեղասպանություն կատարելու մեջ։




























