2016-ի հունվարից ապրիլին «Գազպրոմի» առաջ Բելառուսի պարտքը կազմել է ավելի քան 125 մլն դոլար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
««Գազպրոմի» հանդեպ մատակարարված գազի դիմաց պարտք գոյություն ունի, այդ պարտքը չորս ամսվա համար կազմում է ավելի քան 125 մլն դոլար», — ասել է նա:
Հայտնի է դարձել, որ «Գազպրոմի» բելառուսական «դուստրը»` «Գազպրոմ տրանսգազ Բելառուս» ԲԲԸ-ն մայիսի սկզբին հայց է ներկայացրել Բելառուսի արբիտրաժային դատարան` տեղական պետձեռնարկությունների` գազի դիմաց չվճարելու հետ կապված:
Միաժամանակ Բելառուսի Էներգետիկայի նախարարությունը հերքում է ռուսական «Գազպրոմի» առաջ հանրապետությանը մատակարարված գազի դիմաց պարտքի առկայությունը:





























