Թեեւ Հայաստանում շինարարության տեմպերը դանդաղել են՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 2,4 տոկոս անկում, սակայն շինանյութերի արտադրությունն, ընդհակառակը, աճել է։ Համենայնդեպս՝ այդ մասին է վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա հրապարակումը։

Հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 251 հազ. տոննա ապրանքային բետոն (աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4 տոկոս), 47 հազ. տոննա տուֆ քար՝ (աճը՝ 3,2 տոկոս), 317 հազ. տոննա ցեմենտ (աճը՝ 2,5 տոկոս), 22 հազ. տոննա գաջ (աճը՝ 12,9 տոկոս), 28,6 հազ. հատ դուռ ու լուսամուտ  (աճը՝ 3,8 տոկոս)։

Շինանյութերի արդյունաբերությունում նվազել է միայն կրի ու երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությունը։