«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ  պլանային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածներում:

Մասնավորապես, մայիսի 16-ին ժամը 09.00-ից մինչեւ մայիսի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի ջրամատակարարումը: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս տարածքներում կդադարեցվի 4-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը: