Ամերիկյան Հավայի նահանգը դատի է տվել անվտագության բարձիկների Takata Corp. ճապոնական արտադրողին՝ ընկերությանը մեղադրելով մահացու վտանգավոր դեֆեկտը թաքցնելու մեջ ու պահանջել է 10 հազար դոլար վճարել նահանգում այդ ավտոմեքենայի յուրաքանչյուր սեփականատիրոջ, հայտնում է The New York Times–ը:
Նշում են, որ Հավային դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որը դատի է տվել Takata–ին անվտանգության բարձիկների դեֆեկտների կապակցությամբ, որն արտահայտվում է նրանով, որ այդ բարձիկները կարող են կամայական բացվել մեքենայի երթեւեկության ժամանակ:
Հայցում նշված է նաեւ Honda Motor ընկերությունը, որը մյուսներից շատ է տոժել մեքենաները հետ կանչելու պատճառով, ու դրա համար էլ որպես պատասխանող կողմ է հանդես գալիս:
Հայցը բավարարվելու դեպքում Takata եւ Honda ընկերությունները պետք է յուրաքանչյուրը 700 մլն դոլար վճարեն:
Թերթի տվյալներով բարձիկների այդ դեֆեկտի պատճառով ԱՄՆ ում ու եւս երեք երկրներում առնվազն 10 մահացու դեպք է գրանցվել: Տուժել է ավելի քան 100 մարդ:





























