Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 15-ի երեկոյան ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ, Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խմբեր եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Փրկարարները գետից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 30 ՏՍ 683 համարանիշի (վարորդ Ս. Պ.) ավտոմեքենան:



























