Դրամի փոխարժեքը ֆոնդային բորսայում այսօր հասել է վերջին մեկ տարում իր առավելագույն մակարդակին։ Վաճառվել է 5,1 մլն դոլար՝ 360,65 միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 360,6։

2009 թ. ապրիլի 1-ից հետո, երբ փոխարժեքը ազատականացվեց, սա բորսայում վաճառված ամենաէժան դոլարն է։ Դրամի արժեւորմանը նպաստում են արտասահմանից ստացվող վարկայի ռեսուրսները, ինչպես նաեւ տնտեսությունում առկա կարճաժամկետ սպասումները։