Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 15-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 10-րդ կմ-ին  «Mercedes E320» մակնիշի 77 VN 778 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 41-ամյա Հ. Ա.) բախվել է ճանապարհի ցուցիչ նշանի սյանը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր՝ 36-ամյա Լ. Մ.-ին, որը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: