Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում մայիսի 15-ի ուշ երեկոյան մահվան ելքով դանակահարություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, դանակահարությանը նախորդել է վիճաբանություն՝ մասնակիցներից մեկը դանակահարել է 2 երիտասարդի եւ երիտասարդներից մեկի հորը: Երիտասարդներից մեկը մահացել է, իսկ նրա հայրն ու մյուս երիտասարդը տեղափոխվել են հիվանդանոց, երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր:
Թե որն է եղել վիճաբանության պատճառը դեռ հայտնի չէ:



























