Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:





























