Խուլիգանություն կատարելու կասկածանքով բացի ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուց, եւս երկու հոգու մեղադրանք է առաջադրվել: NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ նախաքննական մարմինը նրանց նկատմամաբ որպես խափանման միջոց  երկամսյա կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացրել, սակայն, ավելի ուշ միջնորդությունը հետ է կանչվել: 

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին Գուրգեն Արսենյանի նկատմամաբ երկամսյա կալանք ընտրելու որոշում էր կայացրել:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանի տղան՝ 20-ամյա Գուրգենը, կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ: Նրան եւս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Անձնական հողի վրա վիճաբանություն է եղել, որը որակվել է «ծանր» խուլիգանություն. Գուրգեն Արսենյանի գրասենյակ