Երևանի Դավիթաշենի կամրջից այսօր՝ մայիսի 16-ին, 17-ամյա աջիկը սպառնացել է նետվելու միջոցով ինքնասպան լինել: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են աղջկա ինքնասպանությունը,  տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

Այս պահին 17-ամյա աղջիկը գտնվում է Երեւանի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում: