Եթե խորհրդարանական ուժերը փոխհամաձայնության հասնեն, կառավարությունը պատրաստ է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ արտահերթ նիստի առաջարկ անել: Այդ մասին մայիսի 16-ին Հայաստանի խորհրդարանում ԸՕ-ի   2-րդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը: 

Նրա խոսքով, քննարկումները կարող են շարունակվել նաեւ Ընտրական օրենսգրքի 2-րդ եւ 3-րդ ընթերցմամբ ընդունվելուց հետո: Ցանկացած առաջարկ մանրամասնորեն կքննարկվի:  «Հաշվի առնելով, որ ԸՕ-ն պիտի ուժի մեջ մտնի մինչեւ հունիսի   1-ը, ակնկալում ենք դրա 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունում խորհրդարանական ներկայիս քառօրյայի ընթացքում: Բայց եթե մի քանի օրում պարզվի, որ իշխանությունները եւ ընդդիմությունն իրենց առաջարկներով փոխզիջման են հասել, հնարավոր կլինի մինչեւ մայիսի վերջ արտահերթ նիստ կազմակերպել, որպեսզի չուշանանք հունիսի   1-ի համար», - նշել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը պնդում է, որ բավարարվեն իր մի շարք պահանջներ: