Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավելի խստորեն է վերահսկելու քաղաքական ուժերի նախընտրական ծախսերը: Այս մասին մայիսի 16-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, եթե առաջ ԿԸՀ հսկիչ ծառայությունը կարող էր ստուգել ծախսերի վերաբերյալ միայն տվյալ կուսակցությունների ու բանկերի փաստաթղթերը, ապա հիմա նա կկարողանա ստուգել նաեւ ապրանքներ ու ծառայություններ մատուցողներինը: Ստուգումները, առաջվա պես անցկացվում են պարզելու համար, թե որքանով են հայտարարագրված ծախսերը համապատասխանում շուկայական գներին ու որքանով են նախընտրական քարոզչության բյուջեի մասին քաղաքական ուժերի հայտարարագրերը համապատասխանում իրականությանը:





























