Ընտրատեղամասերից դիտորդներին եւ վստահված անձանց դուրս հանելը կբարդանա։ Նման փոփոխություններ են նախատեսված Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկմանը։

Մայիսի 16-ին Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը խորհրդարանում հայտարարեց, որ նշված անձանց դուրս հանելու հարցը հնարավոր կլինի դնել միայն այն ժամանակ, երբ նրանց վարքը էապես կխանգարի հանձնաժողովի աշխատանքին կամ քվեարկության ընթացքին։

Այլ կերպ ասած՝ տեղամասային ընտրական հանձնաժողովը չի կարող նման հարց բարձրացնել ամեն աննշան խախտման  համար։

Բացի այդ, եթե նախկինում որոշումն ընդունվում էր հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով, ապա հիմա Նիկոլ Փաշինյանի առաջարկով ճշգրտում է մտցվել. Հանձնաժողովի բոլոր անդամների 2/3-ով, այլ ոչ թե այդ պահին ներկաների։