Ընտրությունների վերաբերյալ բողոքները հնարավոր կլինի ներկայացնել ու քննել մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումը: Այս մասին մայիսի 16-ին ԱԺ-ում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի նախագծի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով, ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին պահանջը կարող է ներկայացվել ոչ ավելի ուշ, քան վերջնական արդյունքների հրապարակումից 2 օր առաջ մինչեւ ժամը 18-ը (այիսնքն հինգերորդ օրը մինչեւ երեկոյան ժամը 6-ը) : Տեղամասային ընտրական կոմիտեն պետք է արձագանքի այդ բողոքներին, թեկուզեւ ոչ առանձին փաստաթղթով, այլ ամփոփիչ զեկույցում: Այդուհանդերձ, նա չպետք է անտեսի այդ բողոքները: Երկարացվել է ընտրությունների ընթացքի մասին բողոքներ ներկայացնելու ժամանակը (ոչ միայն մինչեւ քվեարկության օրվա ժամը 18-ը, ինչպես հիմա է, այլեւ հաջորդ օրվա 9:00-ից մինչեւ 9:30-ը): Իսկ քվեարկության համար ներկայացված բողոքները պետք է դիտարկվեն ողջամիտ ժամկետներում, բայց մինչեւ քվեարկության օրը: «Այլ կերպ ասած՝ նախընտրական ու հետընտրական բողոքների քննման ժամանակը պետք է խիստ տարանջատված լինի»,- հավելել է Հարությունյանը: