Քրեական բիզնեսի վերաբաժանումը դարձել է Մոսկվայի Խովանսկի գերեզմանատան հրաձգության պատճառը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

«Խնդիրը ազգային պատկանելիության մեջ չի եղել, այլ քրեական բիզնեսի վերաբաժանումը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

ՔԿ-ն կստուգի Խովանսկի գերեզմանատան կռվի հարցով «Րիտուալ» պետական բյուջետային ընկերության սեփականատիրական գործունեությունը։

Մարկինը նշել է, որ Խովանսկի գերեզմանատանը 3 մարդու սպանության գործով ֆիգուրանտների թվում կա 14 մարդ, այդ թվում Րիտուալ» պետական բյուջետային ընկերության տարածքային սպասարկման պետ Յուրի Չաբուեւը եւ ՆԳՆ պարեկային ծառայության նախկին աշխատակից Նիկիտա Մոշենկոն։

Հիշեցնենք, որ 200 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքը տեղի էր ունեցել մայիսի 14-ին։ Միջադեպից զոհվել է 3 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են։