Երեւանում սեպտեմբերի 30-ին բացվել է մեծածախ առեւտրի հայ-բելառուսական կենտրոն։ Այնտեղ ներկայացված են 3 հազար տեսակի բելառուսական ապրանքներ՝ մթերքներ, կենցաղային եւ գյուղ. տեխնիկա, կահույք եւ այլն:
Կենտրոնի բացման միջոցառման ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նշել է, որ կենտրոնի բացումը կխթանի երկկողմ ապրանքաշրջանառությանը, ինչպես նաեւ մտերմիկ կապեր հաստատելուն: Նրա խոսքով, Հայաստանում բելառուսական ապրանքների մեծ պահանջարկ կա: Ծառուկյանը նշել է, որ միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են կենտրոնում մեծածախ առեւտուր անել եւ վճարել դրա համար մեկ ամիս անց։ Բացի այդ նախատեսված են նաեւ զեղչեր։
Իր հերթին, Բելառուսի նախագահի աշխատակազմի նախագահ Նիկոլայ Կոպոտը նշել է, որ առեւտրի կենտրոնի բացումը կարող է լավ խթան լինել երկու պետությունների միջեւ հետագայում առեւտրատնետսական կապերը զարգացնելու համար։ Նրա խոսքով, երկու պետությունների միջեւ վերջին 10 տարվա ընթացքում առեւտրաշրջանառությունն աճել է 10 անգամ։




























