Ռուսական պետական  «Գազպրոմ» կորպորացիան գազի թուրք ներմուծողների հետ պատմությունից հետո ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կրճատել է գազի մատակարարումները հանրապետություն  15 տոկոսով, մինչեւ 6,419 մլրդ խմ:

2016-ի մարտի սկզբին թուրքական  Enerco Enerji ընկերությունը հայտնել է «Գազպրոմ էքսպորտ» ընկերության կողմից մատակարարվող ռուսական գազի դիմաց գների անհապաղ բարձրացման եւ դրա հետ կապված գազի մատակարարումների կրճատման մասին:  Հետագայում նրան են միացել թուրքական այլ արտահանողներ: Մեկ ու կես ամիս անց հայտնի է դարձել, որ «Գազպրոմը» եւ Թուրքիայի գազային ընկերությունները կարգավորել են ռուսական գազի սակագների վերաբերյալ բոլոր վիճելի հարցերը, հայտնում է «Ինտերֆաքսը»: