Խորհրդարանական ընտրությունների տարածքային ընտրացուցակները կվերածվեն տեղական հեղինակությունների մարտերի։ Այս մասին մայիսի 17-ին խորհրդարանում ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
«Կարելի է պատկերացնել, թե ինչի կվերածվի պայքարը ընտրական շրջաններում։ Տեղերում կլինեն իշխանական ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուներ։ Նրանք ոչ մի ռեսուրս չեն խնայի»,- ընդգծել է Բիշարյանը։





























