Հայաստանի խոշորագույն ֆինանսական գործընկերներից մեկը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ  ճանաչել է 2015 թ. Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշել է բանկի   միջազգային գործառնությունների  վարչության  պետ Զարուհի Մելքոնյանը, վերջին 8-9 տարվա ընթացքում  ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շնորհիվ  բանկը կարողացել է մեծապես ընդլայնել առեւտրի ֆինանսավորման գործարքների ծավալը ՝ թե՛  փոքր ու միջին, թե՛ խոշոր բիզնեսի համար: Ըստ նրա, բանկի  ցուցանիշներն այս ոլորտում տարեցտարի բարելավվում են:  2014թ.-ին նախորդ տարվա համեմատ 2015թ.  գրանցվել է  արտաքին առեւտրի ֆինանսավորման ծավալային առումով 10%, իսկ  քանակական 15%  աճ` իրականացնելով  153 գործարք:

«Քանի որ առեւտրի ֆինանսավորման գործարքները տարաբնույթ են (կախված հաճախորդի գործարքի  երկրից,  այդ երկրում նրա գործընկեր բանկից), դրանք անհատական մոտեցում են պահանջում յուրաքանչյուր հաճախորդի դեպքում:  Հարկ եղած դեպքում բանակցում ենք նաեւ մեր հաճախորդների գործընկերների հետ` առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար առեւտրի ֆինանսավորման գործընթացը: Ամեն անգամ պետք է նոր խնդիրներ լուծել, ինչը մասնագիտական բարձր պահանջներ է դնում անձնակազմի առջեւ:  Այս խնդրի լուծման համար պահանջվում է թիմային աշխատանք եւ մասնագետների շարունակական որակավորում: Ի դեպ,  մեր մասնագետները պարբերաբար մասնակցում եւ բարձր արդյունքներ են գրանցում  են  ՎԶԵԲ-ի առցանց դասընթացներում: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ համարելով հուսալի գործընկեր՝ ՎԶԵԲ-ը երաշխավորում է նրա առեւտրի ֆինանսավորման գործիքները: Իսկ սա թույլ է տալիս աշխատել արտերկրի գրեթե բոլոր բանկերի հետ, այսինքն՝ գործարքներ կնքել հաճախորդի նախընտրած բանկի հետ, անգամ առանց այնտեղ թղթակցային հաշիվ բացելու անհրաժեշտության:

Իսկ 2013 թ-ից ի վեր Բանկը հանդիսանում է ՎԶԵԲ-ի առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում նաեւ հաստատող բանկ (Confirming Bank), ինչը թույլ է տալիս  այլ բանկերի կողմից թողարկված փաստաթղթային գործիքներին հավելել Բանկի հաստատումը: