Նպաստները պիտի հաշվարկվեն եւ հատկացվեն ավտոմատ կերպով: Այդ մասին հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2015-ին Վերահսկիչ պալատի աշխատանքի հաշվետվության քննարկմանը:  

Պալատի հաշվետվությունում ասված է Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ընտանեկան նպաստների բաշխման խախտումների մասին: 

Մասնավորապես, Կոտայքի մարզում 9 912 նպաստառու ընտանիքից պալատն ուսումնասիրել է 6 753-ին: 27,2 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել (56 հազար դոլար. խմբ.): Արագածոտնի մարզում նպաստառու 7 769 ընտանիք է գրանցված, որոնցից պալատն ուսումնասիրել է 5 492-ին` հայտնաբերելով 341 խախտում:

Հարցը քննարկվել է վարչապետի մոտ, Աշխատանքի նախարարությանը եւ մարզպետներին համապատասխան հանձնարարականներ են տրվել: Երեք պաշտոնյա ազատվել է պաշտոնից, երեքը խիստ զգուշացում են ստացել, եւս  11-ը` դիտողություն:

Նպաստների բաշխման գործում կամայականությունը հնարավոր է կրճատել երկու միջոցով: Նախ` նպաստների վերաբերյալ տվյալների բազաները կմիավորվեն մեկ ռեեստրում: Ընտանիքների պահանջների գնահատականը եւ նպաստների հատկացումը կարվի ավտոմատ կերպով: 

Մյուս կողմից, մարդկանց հանդեպ մոտեցումը չպետք է տուժի ավելորդ ձեւականությունից: Այդ պատճառով Աշխատանքի նախարարությունը կարեւորություն է տալիս սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը: