Հայաստանի Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նա ընդունել է առաջադրված մեղադրանքը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):
Ըստ այդմ, նախաքննության ընթացքում Դավիթ Աբրահամյանն ընդունել է մեղադրանքը, ցուցմունք է տվել, վերականգնել է պատճառված վնասը: Քննիչը որոշում է կայացրել նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ գործի բազմակողմանի քննությունն ապահովելու համար, ինչպես նաեւ մեղադրյալի ցուցմունքում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Աբրահամյանը ձերբակալվել էր մայիսի 11-ին՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:





























