Ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցի 8 հասցեում գործող ակումբի մոտ կայանված «BYD» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 17-ամյա Ա. Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























