Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուին խորհուրդ է տվել հրաժարական տալ: 

Մարիա Զախարովայի խոսքով, Չավուշօղլուն պետք է իր պաշտոնը լքեր դեռեւս այն ժամանակ, երբ թուրքական ՌՕՈՒ-ն ռուսաստանյան ինքնաթիռ էր խոցել, հայտնում է   «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ավելի վաղ թուրք նախարարը հայտնել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԻԼԻՊ-ի հետ: 

«Իսկ եթե դուք չապացուցեք ձեր պնդումները, ձեզ Անթալիայում ապրելու եմ հրավիրում, որպես մեր հյուրի, մինչեւ ձեր կյանքի վերջը»,- հայտնել էր նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:   

«Իսկ ԻԼԻՊ-ի հետ կապերի համար հրաժարական չեն տալիս, այլ բանտ են գնում», -  Facebook-ում գրել է դիվանագետը: