Ոստիկանության Նաիրիի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ Նոր Արտամետ գյուղի նախկին հակակարկտային կայանի մոտ` քարաբլուրների մեջ, ականանման իրեր է նկատել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՊԿ-34» գրառմամբ հակակարկտային 79 արկ:

Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորներին:

Կատարվում է հետաքննություն: