Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին, ում մոտ հայտնաբերվել է դրամապանակ` գումարով եւ բանկային քարտերով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակը գողացել է մի անծանոթ կնոջ պայուսակից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը եւ ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները Երեւանի Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա Ռուբեն Բ.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 69-ամյա Ռոզա Օ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բոնուսային քարտեր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: