Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին նախկին կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանը նոր պաշտպան ունի: Այսօր՝ մայիսի 18-ին, Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործում որպես պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպանԱրշակ Թովմասյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտակ Առաքելյանը նախորդ դատական նիստին հրաժարվել էր հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի ծառայություններից:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: Արտակ Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել:





























