Վիեննայում կայացած հանդիպումն ավելի շուտ միջնորդների հանդիպում էր, որին մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Այս մասին մայիսի 18-ին՝ մամուլի աուլիսի ժամանակ, ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ միշտ չէ, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրների արտգործնախարարները մասնակցում են նման բանակցությունների։ «Ղարաբաղի հարցով համանախագահների նման ձեւաչափով բանակցություններն աննախադեպ էին»,- նշեց Մանոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի համար շատ բարդ կլիներ հրաժարվել այդ հանդիպումից։ «Հանդիպման ընթացքում հայկական կողմի բարձրացրած հարցերը ճիշտ շեշտադրումներ ունեին, սակայն մտահոգիչ է շարունակությունը, մասնավորապես Ադրբեջանը կհարգի՞ արդյոք ձեռք բերած պայմանավորվածությունները»,- հավելել է Կիրո Մանոյանը։





























