Մոտ ժամանակներս կամփոփվեն Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման հետազոտության արդյունքները։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ կներկայացվեն այդ ապրանքների հիմնական տեսակները եւ համապատասխան գործիքները։ Անդրադառնալով հարցին, որ ներկրված թուրքական լոլիկը Հայաստանում վաճառվում է տեղականի անվան տակ, եւ դա վնասում է տեղի արտադրողներին, Մինասյանն ասաց. «Այս պահին մենք հավաքում ենք այդ տեղեկությունը։ Մենք անհրաժեշտ տեղեկություն ենք ստացել նաեւ Պետեկամուտների կոմիտեից։ Այդ հարցը հիմա քննարկման փուլում է։ Մոտ ժամանակներս կամփոփվեն հետազոտությունների արդյունքները, եւ մենք կներկայացնենք ապրանքների եւ գործիքների հիմնական տեսակները։ Խոսքը նաեւ գյուղատնտեսական արտադրանքի մասին է»։