Մոսկվայում ազատ են արձակվել գրավված բանկի բոլոր պատանդները: Ուժայինները կարողացել են դրան հասնել զինված տղամարդու հետ բանակցելու արդյունքում:
ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության տեղեկացմամբ, շենքում մնացել է միայն գանձապահ կինը, որը միջադեպի սկզբում փակվել է իր աշխատասենյակում, նրան վտանգ չի սպառնում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հանցագործը հայտարարել է, որ ականապատել է շենքը եւ մեծ գումար պահանջել: Բանակցությունները շարունակվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ անհայտ զինված անձը ներխուժել է Մոսկովյան վարկային բանկի մասնաճյուղերից մեկը՝ պատանդառելով 6 մարդու. 2 աշխատակցի եւ 4 հաճախորդի:





























