Հայաստանի կառավարության մայիսի 19-ի նիստին հաստատվել է սահման դուրս գալու կարգը Վրաստանում կամրջի շինարարության համար:
Նոր կամուրջը կառուցվում է գործողի հարեւանությամբ, Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի մոտ (հայկական կողմի առաջարկով, այն կկոչվի Բարեկամության կամուրջ):
Նոր կամուրջը կառուցվում է Վրաստանի հետ սահմանին հայկական անցակետերի արդիականացման ծրագրով: 60 մլն եվրո արժողությամբ ծրագիրի համաձայն, որը մեկնարկել է 2013 թվականին, սահմանային անցակետերը կզինվեն ժամանակակից եվրոպական տեխնիկայով: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության դրամաշնորհային եւ այլ դոնորների վարկային միջոցներով: Նախագծի համակարգողը ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն է (UNDP), իսկ Հայաստանի կառավարությունից` Ֆինանսների նախարարությունը:



























