Հայաստանի բանկերի համար հիմա ավելի շահավետ է վարկավորել արտահանողներին, քան ներկրողներին։ Այս մասին մայիսի 19-ին ԱԺ-ում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ներկրողների դեպքում առաջանում է արժույթի փոխարկման ռիսկ (քանի որ գնում են մեկ արժույթով, իրացնում՝ այլ)։ ԿԲ-ն ուժեղացրել է այդ ռիսկի նորմատիվ բաժինը։ Այլ խոսքով՝ ներկրողների այն վարկերը, որոնք  չեն համապատասխանում ԿԲ որոշ պահանջների, կգնահատվեն ավելի բարձր գործակցով՝ թելադրելով ռեզերվացիայի ավելի բարձր տոկոս։