2015-ի վերջին Հայաստանում նվազել է ազգային արժույթի միջոցներով ավանդավարկային սփռվածությունը : Այս մասին ԱԺ-ում մայիսի 19-ին հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար՝Արթուր Ջավադյանը՝ ելույթ ունենալով 2016-ի ԿԲ դրամավարկային քաղաքականության նախագծի քննարկումների ժամանակ :

Նրա խոսքով 2015-ի 4-րդ եռամսյակում դրամով ավանդների ու վարկերի միջեւ տոկոսադրույքների տարբերությունը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0.4 տոկոսային կետով ու կազմել 2.6 տոկոսային կետ: Այդ նույն ցուցանիշը արտարժույթներով ավանդների ու վարկերի գծով մի քիչ աճել է, ինչը բացատրվում է նրանով, որ բանկերը կարողացել են արտարժույթով ավելի ցածր տոկոսադրույքներով դեպոզիտ ներգրավել: