Հայաստանի Կենտրոնական բանկը աշխատավարձերի եւ գործուղումների ծախսերը չի բարձրացրել 7 – 8 տարի: Այդ մասին մայիսի 19-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին:
Այն հարցին, թե արդյոք ԿԲ-ն Կառավարության ցուցումների համաձայն օպտիմալացում է կատարում, Ջավադյանը հիշեցրել է, որ Կենտրոնական բանկը անկախ է կառավարությունից, բայց օպտիմալացում վաղուց է իրականացնում: «Մենք 7 տարի չենք բարձրացրել աշխատավարձերը եւ գործուղումների վճարների ծախսերը: Մեքենաները դուրս ենք գրում 7 – 8 տարուց ոչ շուտ», - վստահեցրել է Կենտրոնական բանկի ղեկավարը: Սեփական ծառայողական մեքենայի վերաբերյալ հարցին Արթուր Ջավադյանը պատասխանել է. «Թողարկման տարին 2013-ն է, այսինքն լրիվ նոր չեք կոչի»:



























