Սանկտ Պետերբուրգում դատարանը 2-ամսյա կալանքի է ենթարկել ազգայնական Վյաչեսլավ Դացիկին, որին կասկածում են բնակարան ապօրինի ներխուժման մեջ: Ըստ «Ինտերֆաքս»-ի, քննիչները նաեւ պարզում են ավազակության փաստով հարուցված քրեական գործին կասկածյալի մասնակցությունը:

Հետաքննության տվյալներով, մայիսի 18-ի գիշերը կակածյալը կոտրել է Պետերբուրգի «Գրաֆտիո» հյուրատան համարի դուռը, որտեղ Մոսկվայի բնակչուհի է գտնվել, նրան միջանցք է հանել, որտեղ կնոջը հաջողվել է դուրս պրծնել տղամարդու ձեռքից եւ փախչել:

«Ֆոնտանկա»-ի տեղեկություններով, Դացիկը նաեւ համախոհների հետ ներխուժել է Սանկտ Պետերբուրգի հասարակաց տներից մեկը, մարմնավաճառներին ստիպել մերկանալ եւ այդ տեսքով ոստիկանական բաժանմունք գնալ: Դրանից հետո նա ուղղվել է մեկ այլ հասարակաց տուն, սակայն ձերբակալվել է: