Անցյալ տարվա համեմատ այս տարվա օգոստոս-սեպտեմբերի ամիսներին ավելի շատ ցորեն է ներկրվել Հայաստան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գյուղատնտեսության նախարար  Գերասիմ Ալավերդյանը: «Ուկրաինայի եւ Ռուսաստանի մեր գործընկերները հավաստիացնում են, որ ցորենի ոչ մի խնդիր չունեն, ունեն այնքան, որ կբավականացնի ներքին սպառմանը»,-ասել է Ալավերդյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն կա Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ՝ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն ցորենի մատակարարումը Հայաստան ապահովելու համար:

Նախարարը հավաստիացրել է, որ հացի եւ հացամթերքի գների էական փոփոխություններ չեն արձանագրվի:

Նշենք, որ Հայաստանը հացահատիկի մեծ մասը հիմնականում ներկրում է  Ռուսաստանից՝ տարեկան 300-400 հազար տոննա: Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4 տեղն է զբաղեցնում աշխարհում, ԱՄՆ-ից, Եվրամիությունից եւ Կանադայից հետո: