Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիեւը մայիսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, որտեղ մայիսի 23-24-ը կկայանա ՄԱԿ հումանիտար գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է ANS PRESS-ը։

Գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցեն ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ մի շարք համաշխարհային առաջնորդներ։

Նշենք, ոչ վերջին անգամ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով Թուրքիա էր այցելել ապրիլի 13-ին, որտեղ մասնակցել էր Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։