Ռուսաստանը կարող է սկսել հարվածներ հասցնել խմբավորումներին, որոնք չեն միացել Սիրիայում հրադադարին: Այդ մասին մայիսի 20-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում, մայիսի 25-ից սկսած միակողմանի կարգով հարվածներ հասցնել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ջոկատներին եւ անօրինական զինված խմբավորումներին, որոնք չեն միացել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին», — ասել է Շոյգուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2016-ի մայիսին Սիրիայում ակտիվացել են փետրվարի 27-ին կնքված հրադադարին չմիացած խմբավորումների ահաբեկիչները: Մասնավորապես, «Իսլամական պետության» գրոհայինները հարձակվում են Պալմիրայի շրջանում, որն ավելի վաղ ազատագրվել էր սիրիական բանակի կողմից:





























