Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Լեռնանիստ գյուղի մոտակայքում այսօր՝ մայիսի 20-ին, կորած տղամարդը ընտանիքի անդամների հետ էր գնացել այդ տարածք՝ սունկ հավաքելու: NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը պատմեց, որ ընտանիքի անդամները պայմանավորվել են տարբեր ուղղություններով գնալ, սունկ հավաքել եւ վերադառնալ նույն տեղը: Սակայն, բոլորը վերադարձել են, բայց Պ.Ք.-ն չի վերադարձել, նրանք օգնության են կանչել փրկարարներին: Այս պահին որոնումները շարունակվում են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կորել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ք. Պ.-ն: