Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում Volvo Trucks ընկերության ներկայացուցչությունը հայաստանյան ամենամեծ բեռնափոխադրողներից մեկի՝ Spayka LLC ընկերության («Սպայկա» ԲԲԸ) հետ 100 բեռնատարներ մատակարարելու մասին պայմանագիր է կնքել։ 45 մեքենաններ արդեն իսկ տեղ են հասել։ Մնացած 55-ը Հայաստան կբերվեն 2011 թվականի առաջին կիսամյակում։
Պայմանագիրը վերաբերում է Volvo FH մակնիշի բառնատարներին։
«Սպայկա» ԲԲԸ հիմնադրվել է 2001 թվականին եւ Հայաստանի առաջատար տրանսպորտային ընկերություններից է։ Ներկայումս ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ԱՊՀ եւ Եվրոպա։ Ընկերությունը Հայաստանի բեռնափոխադրողների միջազգային ասոցիացիայի անդամ է։




























