Հոկտեմբերի 1-ին Ժնեւում կայացել է Ադրբեջանի  ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձճաժողովի քարտուղար Յան Կուբիշենի հանդիպումը:

«Փոխարտգործնախարարը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղարին ներկայացրել է ադրբեջանական կողմի անհանգստությունը՝  Հայաստանում Մեծամոր ատոմակայանի հիման վրա նոր ատոմակայան կառուցելու առնչությամբ, ինչը կարող է լրջորեն սպառնալ տարածաշրջանի բնապահպանությանը եւ տնտեսական վիճակին»,-հանդիպմանն ասել է ադրբեջանցի պաշտոնյան։  Իսկ թե կոնկրետ ինչո՞ւմն է սպառնալիքը,  եթե հաշվի առնենք, որ սրանով ամրանում է Հայաստանի էներգետիկ անկախությունը, ադրբեջանցի պաշտոնյան չի նշել։