Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ի իր միկրոբլոգում շաբաթ օրն առաջին անգամ պատասխանել է սովորական մի քաղաքացու։

Twitter-ի օգտագործողներից մեկի հարցին, թե «Իսկ Դուք իսկակա՞ն եք», երկրի ղեկավարն արձագանքել է. «Պատասխանում եմ. հաստատ իսկական եմ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մինչ այդ, Մեդվեդեւը Twitter-ում անձամբ պատասխանել էր միայն Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխին։