Հայաստանում անցնելու է սպորտի մասին ֆրանսիական ու գերմանական ֆիլմերի մինի փառատոն: Փառատոնն անցնելու է Ֆրանսիայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման նախօրեին:
Փառատոնը, որի ժամանակ ներկայացվելու են ֆրանսիական ու գերմանական երկուական ֆիլմեր, կկայանա հունիսի 8-ին ու 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատ է:
Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են «Առյուծի նման», «Ջապելոուփ», «Մեծ երազանք» ու «Տանսմեկ սատանաներ» ֆիլմերը:




























