Չորեքշաբթի Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկել է նախընտրական արշավը: Համապատասխան հրահանգը հրապարակվել է նախագահական վարչակազմի կայքում: 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի  8-ին: Օրենսդիր մարմնում տեղերի համար, նախնական տվյալների համաձայն, կպայքարի ավելի քան  30 կուսակցություն: Կուսակցությունների գրանցումը կշարունակվի ընդհուպ մինչեւ օգոստոս: Բացի այդ, հոկտեմբերի 8-ին տեղի կունենան նաեւ Աջարիայի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններ, հայտնում է   Sputnik –Գրուզիան:  

Երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն, կուսակցություններն արդեն իրավունք ունեն քարոզչական պաստառներ փակցնել եւ քարոզչություն իրականացնել, բացի այդ, ուժի մեջ է մտել վարչական ռեսուրսների օգտագործման արգելքը: Սկսել է գործել նաեւ կուսակցությունների նախընտրական արշավներում բարձրաստիճան պաշոնյաների մասնակցության արգելքը: 

Հունիսի 3-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանձնարարական է ստորագրել ընտրությունների ամսաթիվ նշանակելու վերաբերյալ, իսկ հունիսի  8-ին այն ստորագրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին:   

Դա ընտրություններից առաջ ամենաերկարատեւ նախընտրական արշավը կլինի Վրաստանի ժամանակակից պատմության մեջ: